Արտանիշի արշավախմբային-հետազոտական-համագործակցային ճամբարի ամփոփում

Օգոստոսի 8-10-ը (12-րդ հերթափոխ) Արտանիշում ճամբարում էին Զովաբերի գյուղական ճամբարի ճամբարականները:

Արտանիշի ճամբարի 12-րդ հեթափոխի հաշվետվությունը՝ Անահիտ Կիրակոսյանի բլոգում:

Արտանիշ, Շշասար գագաթներ բարձրանալու մեթոդական ուղեցույց

Տևողություն՝ բարձրանալ-իջնելը միասին 3-4 ժամ։

Արտանիշ լեռ՝ 2461 մ (հարաբերական բարձրությունը՝ մոտ 540-560 մ, հաշվի առնելով թե որ կողմից ենք բարձրանում լեռը):

Շշասար լեռ՝  2223 մ ( հարաբերական բարձրությունը մոտ 300 մետր):

Տևողությունը՝ բարձրանալ-իջնել մոտ 2-3 ժամ։

Շշասար, Արտանիշ — հորիզոնականների քարտեզ

Читать далее

Ճամբարի կազմակերպման ուղեցույց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իրականացնում է հեղինակային մանկավարժություն, որտեղ ուսուցումը նախագծային է, որոնք ուղղված են սեբաստացի սովորողների նախաձեռնականության, ինքնուրույնության-ինքնակազմակերպման, համակեցության, ստեղծականության և այլ հմտությունների ձեռքբերմանը: 

Читать далее

Արտանիշում Զովաբերի գյուղական ճամբարի ճամբարականներն են․ 12-րդ հերթափոխ

Ֆեյսբուքյան լրահոս

Արտանիշի ճամբարում հերթական, բայց ոչ սովորական, հերթափոխ էր։ Սեբաստացի ճամբարականներն ընդունեցին «Դար» հիմնադրամի և կրթահամալիրի աջակցությամբ օգոստոսի 1-ից գործող Զովաբերի գյուղական ճամբարի տարատարիք մասնակիցներին։

«Սևանաթերապիան լրիվ ծավալով չես կիրառի. ահա, թե ինչու Արտանիշի բարձունքի հաղթահարումը բաց թողեցի»,-գրում է տիար Բլեյանը։

Խարույկի շուրջ

Երգ ու պար՝ խարույկի շուրջ

Սևանի ափին

Ջութակի հնչյունները

Սիրուն կատարում Սևանի ափին