23-րդ հերթափոխի եռօրյա գործունեության ամփոփում

Նկարը՝ Սյուզաննա Սարգսյանի

Օգոստոսի 15-17-ը Արևելյան դպրոցի տարատարիք ճամբարականներն իրականացրեցին եռօրյա ուսումնական ճամփորդություն դեպի բնապահպանական վրանային ճամբար՝ Վաղաշեն: Ճամփորդությունը ընտանեկան բնույթ ուներ՝ սովորողների հետ մասնակցեցին նաև ծնողները: Ամփոփումները՝ Գոհար Հովհաննիսյանի, Սյուզաննա Սարգսյանի և Ալինա Մարզումանյանի։

20-րդ հերթափոխի ամփոփումը ներկայացնում է Մարինե Մանուկյանը

Նկարը՝ Մարինե Մանուկյանի

Օգոստոսի 11-13-ը մեր ջոկատը, Սուրբ Երրորդություն եկեղեցուց շարժվեց դեպի Վաղաշեն, եռօրյա բնապահպանական վրանային ճամբար: Վերջապես հասանք մեր ճամբար: Շատ ուրախացանք ճամբարը տեսնել ավելի գեղեցիկ, հարմար, խնամված ու նորացված: Տեղավորվելուց հետո սկսվեցին մեր անմոռանալի օրերը: