Մանկավարժական ճամբարը 24-րդ հերթափոխում․ ամփոփումներ

Օգոստոսի 16-18-ը ըստ Գևորգ Հակոբյանի նախագծի մանկավարժական ճամբարը գտվում էր Վաղաշենի բնապահպանական-արշավախմբային ճամբարում, հայրենագիտական կանգառներով ու բացահայտումներով հագեցած ճամփորդությամբ՝ բնապահպանական խնդիրներ. հասարակություն-իշխանություն համագործակցությամբ նախագծով և կլոր սեղանի քննարկումներով։ Կլոր սեղանը վարում էր կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը։

Մասնակիցներն էին՝ սեբաստացի մանկավարժական աշխատողները, սովորող ճամբարականները, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության գծով պատասխանատու Գևորգ Գևորգյանը, Վաղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Լաուրա Սուվարյանը, դպրոցի դասավանդողները, Մարտունի Ինֆոտուն ծրագրի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը, Մարտունի Ինֆոտան կամավորներ Տիգրան Ներգարյանը, Սուրեն Ղազարյանը, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի աշխատակից, ծրագրի համակարգող Մերի Սարգսյանը։ Հետաքրքիր և բազմաբովանդակ քննարկումներ եղան հարցի և պատասխանի տեսքով, բարձրաձայնվեցին շատ կարևոր խնդիրներ և՛սովորողների, և՛ հյուրերի կողմից, քննարկվեցինք դրանց լուծման մեխանիզմները։

Ստորև ներկայացնում ենք մանկավարժական ճամբարի մանկավարժների տպավորություններն ու ամփոփումները Վաղաշենի բնապահպանական-արշավախմբային ճամբարում իրենց անցկացրած երեք օրերի մասին։

Անահիտ Ամիրխանյան

Վարսինե Մակարյան

Կարինե Գրիգորյան

Հասմիկ Սարիբեկյան

Աննա Ղազարյան

Մերի Գարեգինյան

Անի Ժամհարյան

Վարսենիկ Գրիգորյան

Оставьте комментарий